Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Ցենտրիստական ասվածը ենթադրում է պիտանի լինել հանրությանը և երկրին»

«Ցենտրիստական ասվածը ենթադրում է  պիտանի լինել հանրությանը և երկրին»
19.05.2015 | 00:37

Շաբաթ օրը Հայաստանի քաղաքական դաշտը համալրվեց «Ալյանս» ցենտրիստական կուսակցությունով, որի ղեկավար ընտրվեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը։ Հայաստանում կուսակցությունները, ռուսները կասեին, «хоть пруд пруди», այդ թվում՝ ընդդիմադիր դաշտում։ Հիմա մի կուսակցություն ավելի, մի կուսակցություն պակաս, ի՞նչ է փոխվելու դաշտում՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՆ։


-Կարևորը քանակը չէ, այլ որակը։ Ամբողջ հարցն այն է, թե ինչ որակով այս կուսակցությունը կներկայանա հանրությանը։ Որպես շինարար, ցավոք, պետք է նշեմ, որ մենք այն ազգն ենք, որ թեև կարողանում ենք լավ կառուցել, բայց պահպանման մասին չենք մտածում, չենք մտածում, թե ինչ միջոցներով ենք կառուցած շենքերը պահպանելու։ Նույնը քաղաքականության մեջ է։ Չեմ կարծում, թե կուսակցություն պահելն ամենահեշտ գործերից է։ Այն պահանջում է հետևողական աշխատանք և գաղափարին հավատարիմ մնալու ունակություն, սկզբունքներ։
-Դուք Տիգրան ՈՒրիխանյանի հետ մի ժամանակ կուսակից էիք, այսինքն՝ առաջին տարին չէ, որ ճանաչում եք նրան, ըստ Ձեզ, կկարողանա՞ կայացնել կուսակցությունը։
-Միայն գրագետ և խելացի լինելը բավարար չէ, կուսակցությունը թիմային աշխատանք է պահանջում, այն պետք է հավաքական կերպար ունենա կայացման համար։ Կարծում եմ՝ Տիգրան ՈՒրիխանյանը կկարողանա կայացնել կուսակցությունը, որովհետև որակն իր հետևից կբերի նաև քանակ։
-Կուսակցությունը ցենտրիստական է կոչվում, կարո՞ղ ենք ենթադրել, որ այն կառուցողական ընդդիմության ճանապարհն է բռնելու։
-Կա երկու մոտեցում ընդդիմադիր դաշտում։ Առաջին հատվածում գտնվողները նրանք են, ովքեր ամեն ինչ և ամեն բան հերքում են։ Երկրորդները փորձում են մասնակից լինել գործընթացներին։ Կարծում եմ՝ ցենտրիստական ասվածը ենթադրում է պիտանի լինել հանրությանը և երկրին։


Ճեպազրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ